Ձերբակալվել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի հաշվառման քննական բաժնի պետը և ևս 14 անձ

14/08/2025 18:03 Ներքին կյանք

Ձերբակալվել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի հաշվառման քննական բաժնի պետը և ևս 14 անձ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Քրեական վարույթն առնչվում է բազմաթիվ քաղաքացիների կողմից կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու՝ առերևույթ հանցագործության դեպքերին։

 

–00—ԱՊ