Փողոցային պայքարից ժողովուրդը հիասթափվել է, ամենառեալ ձևն ընտրություններն են. Նարեկ Կարապետյան

14/08/2025 16:53 Ներքին կյանք

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը կարծում է, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններ պետք է տեղի ունենան բացառապես ընտրությունների ճանապարհով, քանի որ հասարակությունը հիասթափվել է փողոցային շարժումներից։

Այս մասին նա լրագրողներին ասաց Հակակոռուպցիոն դատարանի դիմաց հավաքի ժամանակ, որտեղ քննվում է Կարապետյանի կալանքի երկարացման միջնորդությունը։ Նա նաև հրաժարվեց պատասխանել քաղաքական հարցերին՝ ասելով, թե իրենց նախաձեռնած «Մեր ձևով» շարժումն ավելի սոցիալական, տնտեսական ուղղվածություն է ունենալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ՄԱ