Արմավիր-Մրգաշատ ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ տուժածներ կան
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Օգոստոսի 13-ին, ժամը 19։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին՝ Մրգաշատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արմավիր-Մրգաշատ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Nissan», «VAZ» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս և «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
–00—ՍՊ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Միրզոյանը ՀՀ արտաքին կապերը «հորով-մորով» անելուց հետո քննարկում է դպրոցների կառավարման մոդելը
-
Ներդնում ենք բարձր կատարողականի արդյունքով ուսումնական կենտրոններին խրախուսելու կարգը. նախարար
-
Ի՞նչ է նշանակում՝ եթե Սահմանադրություն չփոխենք, ապա մեր պետության գոյությունը սպառնալիքի տակ կդրվի
-
Պակիստանը մտադիր չէ փոխել իր քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ՝ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու
-
Խաղային ոլորտն ապահովում է պետբյուջեի զգալի մասը, այն մեր ուշադրության առանցքում է. փոխվարչապետ
-
Փաշինյանն Արևմուտքի պահանջով «հանձնեց ամեն ինչ», որի համար պայքարել են հայերի բազմաթիվ սերունդներ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է