25-ամյա վարորդը մեքենայով բախվել է արգելապատնեշներին, գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում

13/08/2025 19:46 Ներքին կյանք

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակ-Պռոշյան ավտոճանապարհին Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Մոնթե Մխիթարյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտու  խոտածածկի վրա։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։