Սերոբ Գասպարյանն ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, սակայն դեռ անազատության մեջ է
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Սև հովազ»-ի նախագահ Սերոբ Գասպարյանն ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ, սակայն շարունակում է իշխանության մատուցած տարօրինակ ու անհավատալի սցենարով գործով երկար ժամանակ մնալ անազատության մեջ:
Սեպտեմբերին կլրանա 1 տարին, ինչ վերջինս ու ևս 2 անձ կալանավորված են «իշխանությունը յուրացման նախապատրաստության» մեղադրանքով:
Արդեն բոլորին է հայտնի, որ «իշխանության յուրացում», «ահաբեկչություն», «սահմանադրական կարգի տապալում» հոդվածներն այս ռեժիմի համար ունեն յուրահատուկ նշանակություն և ցանկացածի վզին կարող են փաթաթել և ուղարկել կալանավայր:
Սերոբ Գասպարյանը զրկված է պատշաճ բուժզննումից, իսկ նրա գործով դատական նիստերը մեծ ընդմիջումներով են ընթանում:
Բռնապետական բաստիոնում իշխանությունը պարապ չի նստում. միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր տարբեր դրդապատճառներով կխանգարեն իշխանությանը և որևէ հոդվածով կազատազրկվեն:»։
–00—ԱՊ