Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

Արգիշտի Քոթանջյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնի պետ։
Արգիշտի Ժորայի Քոթանջյանի կենսագրությունը
Ծնվել է 1987 թվականի օգոստոսի 21-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2021-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,
2018-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի պետի տեղակալ,
2015-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի քննիչ, ապա՝ Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ,
2011-2014թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,
2009-2011թթ. – ՀՀ ոստիկանության տրանսպորտային վարչության «Երևան» կայարանի գծային բաժնի «Կարմիր Բլուր» կայարանի գծային կետի տեսուչ,
Կրթություն
2009 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը,
2014 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։
Պարգևներ
Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած չէ։