Մհեր Գրիգորյանը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել են Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին

13/08/2025 13:30 Ներքին կյանք

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումն ու կարևորել ԵՄ ընդլայնվող գործընկերության համատեքստում Բեռլինի դերակատարումը։

Դեսպան Բուշի խնդրանքով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձ է կատարել նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքում հրապարակված հռչակագրին։ Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում տարածաշրջանի երկրների և դրանից դուրս գործընկերների, մասնավորապես՝ ԵՄ երկրների համար փոխկապակցվածության ավելացման հնարավորությունների շուրջ:

—00—ՄԱ