Լարսը փակ է մեծ բեռնատարների համար

13/08/2025 11:33 Ներքին կյանք

Ռազմավիրական ճանապարհին մեծ բեռնատարների երթևեկությունը կարգելվի օգոստոսի 13-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ից մինչև 18:00-ն։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։«Վրաստանի տարածքում ճանապարհի մաքրման աշխատանքների, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու անհնարինության կապակցությամբ, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանային ոստիկանության հանձնարարականները՝ արգելված է մեծ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում՝ երկու ուղղություններով», – նշված է Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության գլխավոր վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

—00—ՄԱ