Ձերբակալվածը մարիխուանան թաքցրել էր գուլպայի մեջ

12/08/2025 23:16 Ներքին կյանք

Օգոստոսի 9-ին ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները մայրաքաղաքի Աճառյան փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա։

Այնուհետև 58-ամյա վարորդին թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ավանի բաժին։

Նրա խուզարկությամբ՝ գուլպայի միջից հայտնաբերվել է թղթյա փաթեթ՝ լցված 6 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Հանգամանքները պարզվում են։