Դատավորը մերժել է Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունը

12/08/2025 19:21 Ներքին կյանք

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դատական ֆարսի ժամանակ միջնորդություն է ներկայացրել դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն անցկացնելու համար՝ նշելով, որ «մեղադրական եզրակացության» թարգմանության մեջ կան հակասական կետեր։

Դատավորը մերժել է միջնորդությունը։

Հաջորդ «նիստը» կկայանա օգոստոսի 19-ին։

–00—ՍՊ