Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

12/08/2025 18:48 Ներքին կյանք

Օգոստոսի 12-ին, ժամը 15։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 150 մ), այնուհետև փրկարարական ավտոմեքնայով (մոտ 500 մ) իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

–00—ԱՊ