Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում. բախվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ․ մանրամասներ

12/08/2025 18:20 Ներքին կյանք

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում փաստաթղթեր են ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակից: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Օգոստոսի 8-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ 43-ամյա Էդգար Ե.-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի «Փիրուզե լողափ»-ի մոտ բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Մեսրոպ Հ.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենային:  Վթարի հետևանով Մեսրոպ Հ.-ն և նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Շ. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հրաչ Գևորգյանի գլխավորությամբ:Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունքի մարզային քննչակնա վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:

 

–00—ԱՊ