Վազգեն Մուրադյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական

12/08/2025 09:46 Ներքին կյանք

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Վազգեն Մուրադյանը նշանակվել է նախարարի խորհրդական։ Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից։

Վազգեն Մուրադյանի կենսագրական տվյալները՝

2022 թվականի փետրվարից հունիս ամիսներին անցել է մասնագիտական պրակտիկա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտում:

2022 թվականի հուլիսի 11-ից 2024 թվականի նոյեմբերի 7-ը եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական:

2024 թվականի նոյեմբերի 7-ից 2025 թվականի օգոստոսի 11-ը եղել է ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական:

Կրթություն

2022-2024թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։
2016-2022թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում։

—00—ՄԱ