Ճամբարափոխին դաս են տվել․ «Հրապարակ»
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օգոստոսի 3-ին տեղի են ունեցել Մեղրիի ՔՊ տարածքային կառույցի նոր ընտրությունները, որն անակնկալ արդյունքներ է գրանցել գործող համայնքապետ, դավանափոխ եղած Խաչատուր Անդրեասյանի համար։
Մենք գրել էինք, որ Սամվել Բաբայանի կուսակցության քվոտայով համայնքապետ դարձած Անդրեասյանը վերջերս անցել է ՔՊ շարքերը եւ իր թեկնածությունն է առաջադրել ՔՊ տարածքային խորհրդի նախագահի պաշտոնում, որպեսզի շարունակի կարիերան համայնքապետի պաշտոնում, սական ՔՊ-ից մեծ դաս է ստացել։
Նա ընտրվել է ՔՊ խորհրդի անդամ, սակայն նախագահ նրան չեն ընտրել` 7 ընտրողներից 6-ը նրան կողմ չի քվեարկել, փոխարենն անցել է Աննա Հակոբյանի մտերիմը՝ Անդրանիկ Հովհաննիսյանը, որը վերջերս տիկնոջ հայտարարած «Հաջողակից սկսնակին» ծրագրի շրջանակներում դրամական աջակցություն է ստացել` բիզնես պրոյեկտ իրականացնելու համար։
–00—ՍՊ