Մոլորված քաղաքացին հայտնաբերվել է
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

Օգոստոսի 11-ին, ժամը 20։26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Մեծ Պարնի գյուղի տարածքում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, հետադարձի ճանապարհին մոլորվել է։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խմբեր։
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում քաղաքացին հայտնաբերվել է Հարթագյուղ գյուղի տարածքում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում․ քաղաքացին տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Որոնողական աշխատանքներ իրականացնելու ընթացքում փրկարարները նկատել են ևս երեք մոլորված քաղաքացու, ովքեր ունեին վատ ինքնազգացողություն։ Փրկարարները քաղաքացիներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել բժշկական կենտրոն։