Լարված իրավիճակ՝ Վերին Լարսում․ հայկական բեռնատարներին չեն թողնում մտնել ՌԴ

11/08/2025 22:44 Ներքին կյանք

Այսօր՝ օգոստոսի 11-ին, SHAMSHYAN.com էին զանգահարել Վրաստանի ու Ռուսաստանի միջև ընկած չեզոք գոտում՝ Վերին Լարս անցակետին հարակից տարածքում գտնվող բեռնատարների մեծ թվով վարորդները, ովքեր ցանկացած իրենց դժգոհությունը հայտնել այն հարցի շուրջ, որ արդեն երկար ժամանակ է Ռուսաստանը թույլ չի տալիս հայկական համարանիշներով մեծ թվով բեռնատարների մուտք գործել իրենց երկիր։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վրդովված վարորդները ասում էին․ «Արդեն քանի օր է սպասում ենք, որ մուտք գործենք Ռուսաստան, բայց գրեթե բոլոր հայկական ավտոմեքենաներին մերժում են, պատճառաբանելով թե իբր այնտեղ տույժեր, ակտեր ունենք, սակայն դրանք բոլորը մենք մուծել ենք ու բոլորի թղթերը ունենք։ Գնում պտտվում ենք Վերին Լարսի անցակետի մոտ, մերժում են, հետ ենք գալիս։ Մարդ չի հասկանում ինչ են ուզում։ Տանից կտրված ամբողջ օրը ճանապարհներին փորձում ենք մի կտոր հաց վաստակել արդար քրտինքով բայց չգիտես ինչու և ում մեղքով այսպիսի փաստի առաջ ենք կանգնում։

Ինչքան բեռնատար եկել է համարյա բոլորին նույն անհիմն պատճառաբանությունով հետ են ուղարկել, թե իբր ակտեր ունեն չմուծած, այնինչ մեր կարծիքով սա վերևներից եկած հրաման է։ Խնդրում ենք, որ մեր ղեկավարությունը, պատասխանատու կառույցները հետամուտ լինեն խնդրին, կապ հաստատեն, որպեսզի օր առաջ հատենք սահմանը և հետ վերադառնանք մեր երկիր»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։