Կասկածյալը հայտնել է, որ իր տան հողամասում հայտնաբերված խոշոր չափի թմրանյութերը պատկանում են իրեն
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Արմավիրի մարզային քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մարզի քաղաքներից մեկում բնակիչը իր տանը կից հողամասում ցանում, աճեցնում և մշակում է «կանեփի» բույսեր և պահում դրանից պատրաստված թմրամիջոց։
Տեղում մարզի քրեական վարչության պետի և տեղակալի գլխավորությամբ օպերատիվ խումբը մեկնում է նշված հասցե, որտեղ էլ պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Նշված քաղաքացու տանը կից հողամասում հայտնաբերվում է ակնհայտ աճեցված և մշակված «կանեփի» բույսեր, այդ թվում ծաղկամանի մեջ, իսկ գազօջախի վրա հայտնաբերվում է թղթե արկղ՝ լցված մոտ 78 գրամ կանեփանման չորացված- մանրացված զանգվածով, իսկ արդեն գազօջախի մեջ հայտնաբերվում է պոլիէթիլենային տարա, որում առկա է լինում մոտ 22 գրամ կանեփանման զանգվածով և 2 հատ թղթյա փաթեթներ, որոնք լցված են լինում մոտ 3 գրամ և 1 գրամ կանեփանման չորցված-մանրացված զանգվածներով։
Ընդհանուր քրեական ոստիկանները 29-ամյա Դ․ Մ․-ի տանը կից հողամասում հայտնաբերում են մոտ 104 գրամ կանեփանման չորացված զանգված։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։