Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում

11/08/2025 14:10 Ներքին կյանք

Վահե Միրզոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ

Վահե Արշալույսի Միրզոյանի կենսագրությունը

Ծնվել է 1974 թվականի հուլիսի 17-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղում:

Աշխատանքային գործունեություն

2024-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ,
2021-2024թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ,
2016-2021թթ. – Շիրակի մարզի դատախազի տեղակալ,
2013-2016թթ. – Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ,
2007-2013թթ. – Շիրակի մարզի դատախազի օգնական,
2005-2007թթ. – Շիրակի մարզի դատախազության ավագ քննիչ-քրեագետ,
2000-2005թթ. – Շիրակի մարզի դատախազության ստաժոր-քննիչ, ապա՝ քննիչ:

Կրթություն

1997 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

Պարգևներ

Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

1997-1998թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Ամուսնացած է, ունի երկու երեխա: