Դատալսումների ժամանակ պետք է քննության առնվի Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոփոխելու հարցը

11/08/2025 13:30 Ներքին կյանք

Ձերբակալված արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 15-ին։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական-իրավական տեղեկատվական համակարգից։

Դատալսումների ժամանակ պետք է քննության առնվի նաև Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու հարցը:

Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ։

—00—ՄԱ