Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող տղամարդուն հայտնաբերել են Երևանում

10/08/2025 22:37 Ներքին կյանք

Օգոստոսի 7-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի հասցեներից մեկում է գտնվում Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզման մեջ գտնվող տղամարդը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանն ու նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանը հետախուզվողին տաք հետքերով հայտնաբերելու համար տեղեկությունը փոխանցում են գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանին, վերջինն էլ այդ մասին տեղեկացնում է վերադասին:

Տեղում որոշվում է, որ պետք է չհապաղեն և Վ. Կարապետյանն ու Վ. Գիգոլյանը ժամանում են Երևան ու արդեն տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Վարանցովի Բալասանյանի, կրտսեր պարեկ Էլբակ Ավետիսյանի հետ դարանակալում են ենթադրյալ կասկածյալի գտնվելու վայրի մոտ ու կարճ ժամանակ անց պարզվում է, որ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է ու Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում հայտնաբերում են ՌԴ քաղաքացի 47-ամյա Իլյա Պռեյսին, ում կասկածով պարեկները տեղափոխում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ