1 զոհ, 4 վիրավոր․ Երևանում բախվել են «Chevrolet»-ը, «Volkswagen»-ը, «Opel»-ն ու «Mitsubishi»-ն
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 67-ամյա Անդրանիկ Գ.-ի վարած «Opel» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Գագիկ Ս.-ի վարած «Volkswagen» մակնիշի, Երևանի բնակիչ 31-ամյա Սամվել Թ.-ի վարած «Chevrolet» մակնիշի և Երևանի բնակիչ 60-ամյա Հակոբ Վ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով այնուհետև «Mitsubishi»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող ավտոլվացման կետի աշխատակիցերն ու ըստ դպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Իսկ տեղում բժիշկներն արձանագրել են «Mitsubishi»-ի վարորդի մահը:
–00—ՅՄ