Բախվել են «Volvo», 2 «Nissan» և «Hyundai»-ը․ ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Օգոստոսի 10-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկից ծուխ է նկատվում, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Volvo», 2 «Nissan» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները․ «Volvo» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Nissan» և «Volvo» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
–00—ՅՄ