109 հաշմանդամ է պահվում քրեակատարողական հիմնարկներում․ «Հետք»
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

«Հետք»-ը գրում է․ «Հայաստանի 9 քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվում է հաշմանդամություն ունեցող 109 դատապարտյալ և կալանավորված անձ: Նրանց գերակշիռ մասն ունի ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում: Կալանավորված 5 անձ ունի ծանր և խորը, իսկ 16 դատապարտյալ՝ ծանր աստիճանի ֆունկցիոնալության խանգարում, ինչը նշանակում է, որ ունեն առողջական լուրջ խնդիրներ: Միայն «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հաշմանդամություն ունեցող անձինք չկան:
Հայտնի չէ, թե 109 ազատազրկվածից քանիսն է հաշմանդամություն ստացել քրեակատարողական հիմնարկում: Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը քրեակատարողական հիմնարկներում առաջին անգամ հաշմանդամության խումբ ստացածների վերաբերյալ վիճակագրություն չի վարում: Նման վիճակագրություն ունենալը շատ կարևոր է՝ բանտային կյանքի հետևանքները դիտարկելու համար, այնինչ Հայաստանում դա չի կարևորվում:
Ֆունկցիոնալության սահմանափակումը օրգանիզմի ֆունկցիաների և մարմնի կառուցվածքի, գործունեության և մասնակցության, միջավայրային գործոնների ազդեցության համատեքստում անձի հասարակական կյանքին մասնակցելու կարողության սահմանափակումն է»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ