Բյուրեղավանում 4 հա խոտածածկ տարածք է այրվում

09/08/2025 22:03 Ներքին կյանք

Բյուրեղավանի 1-ին փողոցին հարակից խոտածածկ տարածք է այրվում՝ նախնական տվյալներով 4 հա։

ՆԳՆ փրկարար ծառայության 3 մարտական հաշվարկ կատարում է հրդեհաշիջման աշխատանքներ։

Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակը։

—00—ՄԱ