Պատերազմ այլևս չի լինելու․ մեր երեխաներն այլևս չեն զոհվելու․ Ալեն Սիմոնյան

08/08/2025 22:35 Ներքին կյանք

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել՝ Փաշինյան-Թրամփ հանդիպմանն ընդառաջ․

«Պատերազմ այլևս չի լինելու:

Մեր երեխաներն այլևս չեն զոհվելու:

Միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են:

Մեր տնտեսությունը շնչելու է: Ամեն օր մեր պետությունն էլ ավելի անկախ և ինքնիշխան է լինելու:

ԿԵՑՑԵ, Ապագան,
որն այսօր ենք կերտում, Ապագա կա՜ , կա ապագա!
ԿԵՑՑԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ,

Կեցցե այն իրական Հայաստանի Հանրապետությունը, որը մենք միշտ իրականում երազել ենք, որը հավետ է»:

—00—ՄԱ