Նորաշեն թաղամասի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 50 քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Օգոստոսի 8-ին, ժամը 16:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասում գտնվող շենքերից մեկի մուտքի պատշգամբում հրդեհ է բռնկվել՝ այրվում են էլեկտրական լարեր։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի մուտքի 3-րդ և 4-րդ հարկերում։
Փրկարարները շենքից տարհանել են 50 քաղաքացու․ տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17։13-ին։ Շքամուտքի 3-րդ և 4-րդ հարկերում այրվել են գազի 10 հաշվիչ, կենցաղային իրեր, բնակարաններից մեկի և շքամուտքի դռները։
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Քննարկվել են ամերիկյան խոշոր ընկերությունների մուտքը ՀՀ հնարավոր դարձնելու վերաբերյալ հարցեր
-
08/08/2025 22:05
-
Թրամփը կստանա շոու, Ալիևը՝ ճանապարհ, Նիկոլը՝ ոչինչ չասող թուղթ. հարց՝ ու՞ր է այստեղ Հայաստանի շահը
-
Լոս Անջելեսի հրդեհներից 4200 բնակիչ գտնվում է տարհանման հրամանի տակ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է