Հայտնաբերվել է երթևեկության կանոնները խախտած կին վարորդը․ կազմվել է արձանագրություն

08/08/2025 16:46 Ներքին կյանք

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա վարում։

Երևանի պարեկներն ավտոմեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։

Կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

–00—ՅՄ