Փակ է լինելու Դավիթ Բեկ-Ռոստովյան խաչմերուկից դեպի Դավիթ Բեկ-Նուբարաշեն խաչմերուկ ուղղությունը

08/08/2025 11:37 Ներքին կյանք

Դավիթ Բեկի փողոց թիվ 7/5 հասցեի ճանապարհահատվածի երթևեկելի մասի տակ գտնվող Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստսոսի 13-ին, ժամը 08:00-ից փակ է լինելու Դավիթ Բեկի փ. – Ռոստովյան փ. խաչմերուկից դեպի Դավիթ Բեկի փ. – Նուբարաշեն փ. խաչմերուկ ուղղությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին:

–00—ՅՄ