Օգոստոսի 3-ի դրությամբ արտահանվել է 2,3 անգամ շատ տոննա ծաղիկ․ նախարար

08/08/2025 10:31 Ներքին կյանք

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2025թ. օգոստոսի 3-ի դրությամբ՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի արտահանվել է.

2,3 անգամ շատ տոննա ծաղիկ (հիմնականում ձևակերպում են տոննայով)։ Մասնավորապես, եթե անցած տարի ընդամենը 519 տոննա է եղել, ապա այս տարի՝ 1217 տոննա։

15%-ով ավել հատով ծաղիկ (որոշ դեպքերում արտահանումը ձևակերպվում է հատով)։

Մասնավորապես, եթե անցած տարի 41,8 հազար հատ, ապա այս տարի՝ ավելի քան 48 հազար հատ»:

–00—ՅՄ