Փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացուն
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Օգոստոսի 7-ին, ժամը 19։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Իլկասարից Հրեշտակների ձոր տանող ճանապարհին քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և չի կարողանում շարունակել ճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ։
Որոնողական աշխատանքներն իրականացվել են ողջ գիշեր, ինչի արդյունքում օգոստոսի 8-ի վաղ առավոտյան փրկարարները քաղաքացուն հայտնաբերել են Իլկասար կոչվող սարի մոտակա ձորակից և ցուցաբերել համապատասխան օգնություն, այնուհետև փրկարարական ավտոմեքենայով մոտեցրել հարազատներին։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Մտածում են, որ Իրանի հետ 300 տարի առաջ ձևավորված սահմանն Ալիևի հետ կարո՞ղ են փոխել. Մարուքյան
-
ՔԿ-ն հայտնում է Ռուբեն Հակոբյանի գործով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ավարտի մասին
-
Փակ է լինելու Դավիթ Բեկ-Ռոստովյան խաչմերուկից դեպի Դավիթ Բեկ-Նուբարաշեն խաչմերուկ ուղղությունը
-
Կառավարությունը հանրային ուշադրությունը շեղում է այն իրական խնդիրներից, որոնց պատասխանատուն ինքն է
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է