Ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդումների պայմաններում իշխանությունը պատահական թիրախներ չի ընտրում
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ընդդիմախոսների դեմ համընդհանուր քաղաքական հետապնդումների պայմաններում իշխանությունը պատահական թիրախներ չի ընտրում:
Հատկապես երբ խոսքը վերաբերվում է «Որդիների Կանչ» ՀԿ-ի առանցքային դեմքերին` Արա Ռոստոմյանին և Գարիկ Գալեյանին:
Վերջիններս այն արժանապատիվ մարդկանցից են, որոնց որդիները հայրենիքի պաշտպանության ժամանակ նահատակվել են, իսկ իրենք շարունակում են որդիների արդար պայքարը` Հայրենիք ունենալու և նրա անվտանգությունը ապահովելու համար:
Արա Ռոստոմյանն անցնում է հորինված «ահաբեկչության» գործով, իսկ Գարիկ Գալեյան` «խուլիգանության» կեղծ մեղադրանքով:
Այն իշխանությունը, ում համար զրոյական է հայրենիքի տարբեր հատվածների կորուստները, բնականաբար որևէ կաշկանդվածություն չունի մեր հերոս նահատակների ծնողներին ազատությունից զրկելու հարցում»:
–00—ՅՄ