2020-ից մինչ օրս մանկապարտեզների գույքի համալրման համար ներդրվել է մոտ 450 միլիոն դրամ

07/08/2025 21:50 Ներքին կյանք

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 2020 թվականից մինչ օրս Երևանի քաղաքապետարանի կողմից մանկապարտեզների գույքի համալրման համար ներդրվել է շուրջ 450 միլիոն դրամ։

Երեխաների զարգացումն ու ուսուցումը խթանելու նպատակով՝ 40 մանկապարտեզներում ներդրվել է ռոբոտաշինության ծրագիր։

Մանկապարտեզները համալրվել են նաև զարգացնող խաղերով և ուսուցողական գրքերով։

–00—ՅՄ