ՀՀ մշտական բնակչությունը շուրջ 3 մլն 84.4 հազար մարդ է

07/08/2025 18:02 Ներքին կյանք

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը եղել է 3 մլն 84.4 հազար մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Նախորդ տարվա համեմատ բնակչության թիվն ավելացել է 26.6 հազարով: Երկրի քաղաքային բնակչությունը 1 մլն 974.8 հազար, գյուղականը՝ 1 մլն 109.6 հազար մարդ է:

Բնակչության շուրջ 1/3-րդը (1 մլն 143.3 հազար մարդ) Երևանում է: Մարզերից ամենից շատ բնակչություն ունի Կոտայքը (294.9 հազար), ամենից քիչ՝ Վայոց Ձորը (49.4 հազար):

Հայաստանում կա 71 համայնք, 1003 բնակավայր՝ 49 քաղաք, 954 գյուղ:

–00—ՅՄ