Ստեփան Սամվելյանը ՄԻՊ-ի միջամտությամբ տեղափոխվել է բազմամասնագիտացված բժշկական կենտրոն

07/08/2025 17:38 Ներքին կյանք

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է Ստեփան Սամվելյանի առողջության պահպանման իրավունքի վերաբերյալ քննարկման ընթացակարգը։

Դրա շրջանակներում տեղեկություններ են ստացվել, որ Ստեփան Սամվելյանն այս գիշեր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի դինամիկայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով՝ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչը կապ է հաստատել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ներկայացուցչի հետ, քննարկել նրան անհրաժեշտ  բժշկական օգնության ծավալները։

Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ստեփան Սամվելյանը  կարիք է ունեցել նեղ մասնագիտական (նեֆրոլոգիական) հսկողության։

Քննարկումների արդյունքում, համագործակցելով պետական իրավասու մարմինների հետ, ՄԻՊ աշխատակազմի հետևողական ջանքերով Ստեփան Սամվելյանը տեղափոխվել

է բազմամասնագիտացված բժշկական կենտրոն։

–00—ՅՄ