Սյունիքում «ՎԱԶ 2107»-ը բախվել է «Scania» ավտոբուսին, ապա «ISUZU» բեռնատարին. կան վիրավորներ

07/08/2025 17:21 Ներքին կյանք

Օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Շ.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 182 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի, 51-ամյա Մեհրդատ Ա.-ի վարած «Scania» մակնիշի ավտոբուսին, ապա բախվել Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Հարություն Խ.-ի վարած «ISUZU» բեռնատարին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդն ու նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 51-ամյա Անդրանիկ Շ.-ն և 48-ամյա Նաիրա Շ.-ն մարմնակնա վնասվածքներո տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

–00—ՅՄ