Անընդունելի է Եկեղեցու և Վեհափառի նկատմամբ կատարվողը, դա բոլորիս է վերաբերվում․ Մովսես արքեպիսկոպոս

07/08/2025 13:33 Ներքին կյանք

Շատ ցավով ընդունեցինք այն, ինչ կատարվում է Հայաստանում Մայր Աթոռի և Վեհափառի շուրջ։ Մենք հավաքվել ենք և գրավոր ձևով դատապարտել ենք այդ ամենը։ Այս մասին հայտարարել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի առաջնորդ Տեր Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանը։

«Որևէ ձևով չենք ընդունում այս վերաբերմունքը մեր Եկեղեցու, առավել ևս Վեհափառի նկատմամբ, դա բոլորիս է վերաբերվում։ Խնդրանքս է պատկան մարմիններին, որպեսզի դադարեցնեն այս ամենը Եկեղեցու հանդեպ»,- ասաց Մովսես արքեպիսկոպոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ