Շիրակի մարզում վերամբարձ կռունկի կոնստրուկցիաները թափվել են 39-ամյա աշխատակցի վրա. նա մահացել է

07/08/2025 13:30 Ներքին կյանք

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյան խոշորացված համայնքի Անիի տարածաշրջանի Շիրակավան գյուղից հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր և Շիրակավանի միջնակարգ նոր կառուցվող դպրոցի տարածքից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է Շիրակի մարզի բնակիչ 39-ամյա Արտյոմ Ծ.-ն:

Ըստ նախնակնա տեղեկությունների՝ նշված դպրոցում վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելիս շինարարական երկաթե կոնստրուկցիաները թափվել են նրա վրա, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

–00—ՅՄ