Աննա Հակոբյանը պատրաստվում է ընթերցել Էրդողանի «A Fairer World is Possible» գիրքը

06/08/2025 19:46 Ներքին կյանք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ավարտեցի Մել Ռոբինսի «The Let Them Theory»-ն, որը թարգմանվել է աշխարհի 50 լեզուներով եւ վեց ամսում, վաճառվելով շուրջ 6 միլիոն օրինակ, դարձել է 2025 թվականի բեսթսելլերը։

Այսօր սկսեցի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի «The Governance of China» գիրքը։

Կարծում եմ` ավելի դանդաղ կկարդամ, քան «The Let Them Theory»-ն։ Բայց իմ առջև նպատակ եմ դրել այն ավարտել մինչեւ օգոստոսի վերջ։

Վերջին 2-3 տարվա ընթացքում ընթերցել եմ քաղաքական գործիչների կամ մերձքաղաքական հեղինակների մի շարք գրքեր, օրինակ՝

1․ Էմմանուել Մակրոնի «Հեղափոխություն»

2․ Ջասթին Տրյուդոյի «Ընդհանուր հայտարար»

3․ Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը»

4․ Յան-Վերներ Մյուլլերի «Ինչ է պոպուլիզմը»

5․ Փոլ Ռ. Իգնեշիուսի «Հիմա մասամբ գիտեմ»

Հաջորդ գիրքը, որ կկարդամ Սի Ծինփինինը ավարտելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանի «A Fairer World is Possible» գիրքն է։

Կրթվելը նորաձեւ է

Մեր բարեկամներին եւ հարեւաններին ավելի լավ ճանաչելու\հասկանալու համար

Մեր դարավոր խնդիրները մեր երեխաների ուսերին չթողնելու համար

Մտածելակերպի դրական փոփոխության համար

Կյանքի որակի բարելավման համար

Առողջ հասարակություն ձեւավորելու համար

Ամուր պետություն ունենալու, նոր հայրենիք վերածնելու համար

Ինքնավստահություն ձեռքբերելու համար

Կրթվելը վարակիչ դարձնելու համար

Հաջողությունների հասնելու համար

Նորարար տեխնոլոգիաներին տիրապետելու համար

Մեր հոգեկերտվածքը հղկելու, մարդասիրությունը առաջ մղելու համար

Նախաձեռնողական լինելու համար

Հմտությունների կատարելագործման համար

Սեփական դիրքը հասարակությունում բարելավելու համար

Ինքնաճանաչման համար

Ընտանիքի համար

Գիտելիքը հոգու եւ մտքի հետ ուղիղ կապելու համար

Երաշխավորված կյանք ունենալու համար

Կիրթ մարդը հոգս չի դառնում ուրիշների համար»։

–00—ՅՄ