Աշնանը կհայտարարվեն վարժական հավաքներ՝ 3 ամիս ժամկետով
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

ՀՀ կառավարությունը մտադիր է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով։ Որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության օգոստոսի 7-ի նիստի օրակարգում։
Ըստ այդմ՝ նախատեսվում է վարժական հավաքներն անցկացնել ` 2025 թ. սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ։
ՊՆ-ն նշել է, որ պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը:
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Ֆրանսիայի ՆԳ նախարարը անտառային հրդեհները անվանել է վերջին 76 տարվա ընթացքում ամենախոշորը
-
Թրամփի հետ հանդիպումը այսբերգի երևացող կողմն է, ՀՀ-ին անզոր, իմպոտենտ սատրապություն են ուզում սարքել
-
Օգտակար և կառուցողական զրույց է եղել. Ուշակովը՝ Պուտինի և Ուիթքոֆի հանդիպման մասին
-
Փոխվարչապետը և ԵՄ դեսպանը քննարկել են տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը
-
ՀԱՊԿ ձևաչափով մի շարք զորավարժություններ կանցկացվեն Բելառուսում սեպտեմբերի սկզբին
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է