Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

06/08/2025 18:42 Ներքին կյանք

Օգոստոսի 4-ին՝ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ իրեն ծեծել են, դանակով հարվածներ հասցրել ու կոտրել բջջային հեռախոսը։

Մեկնել էին օպերատիվ խմբեր։ Պարզվել էր, որ Աբովյանի բնակիչ 38-ամյա տղամարդը օգոստոսի 4-ին այցելել էր Աբովյանի Չափիչի 2-րդ հանրակացարանի բնակչին։ Վերջինս կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հափշտակել էր նրա «Այֆոնը», ձեռքով ու խոհանոցային դանակով հարվածել մարմնի տարբեր մասերին:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ավազակության հատկանիշներով:

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ պարզել են ավազակությունը կատարողի ինքնությունը։ 41-ամյա տղամարդը նույն օրը Աբովյանի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է, ապա ներկայացվել նախաքննական մարմին:

Նա խոստովանել է արարքը։

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքն ու տուժողի բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

–00—ՅՄ