Հրամանատարն ասել է՝ տեղեկություն չտանք․ Ջրառատի մոտ տեղի ունեցած վթարից տուժածները ո՞ր ԲԿ-ներում են

06/08/2025 17:50 Ներքին կյանք

Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած բոլոր 6 քաղաքացիները տեղափոխվել են «Էջմիածին բժշկական կենտրոն»։ Այս մասին 24News-ին հայտնեցին ԲԿ-ից։

Զբաղված լինելու պատճառաբանությամբ նշեցին միայն, որ 6 տուժած անձանցից մեկը տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ։

Մուրացան զինվորական հոսպիտալից 24News-ի հետ զրույցում ասացին, որ «հրամանատարի կողմից իջեցված հրաման ունեն՝ ոչ մի տեղեկություն չփոխանցել»։

Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի` 6 քաղաքացիներից 4-ը պայմանագրային զինծառայողներ են։ Նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է։

Մերի Մանուկյան

 

–00—ԱՊ