Կա վիրավոր․ Կոտայքում «Nissan X-Trail»-ը մխրճվել է երկաթե ամրաններ տեղափոխող «Կամազ»-ի հետնամասի մեջ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Հայկ Ա.-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան և 58-ամյա Անդրանիկ Ղ.-ի վարած «Կամազ» մակնիշի երկաթե ամրաններով բարձված բեռնատարը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը տեղափոխվել է «Հրազդան» բժշական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց և վերադարձել է վթարի վայր: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են պարեկները: Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
–00—ԱՊ