Նման անուն-ազգանունով քաղաքացի չկա. Վիրահայոց թեմի առաջնորդը` կաթողիկոսի դեմ արշավի մասին
06/08/2025 14:09
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանն ընդգծել է, որ ողջ հայությունը ճանաչում և ընդունում է Գարեգին Բ Ներսիսյան անուն-ազգանունով կաթողիկոսին, որի անձնագրում նույնպես գրված է Գարեգին Բ Ներսիսյան:
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը կոշտ քննադատել է Ամանայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և եկեղեցու դեմ սկսված արշավը։ Այս մասին հայտնում է «Հայ եկեղեցու նորություններ» ֆեյսբուքյան էջը։
«ՀՀ իշխանավորները սոցցանցերի ստոր ու ցինիկ պրոպագանդիստներ են դարձել և սա ապացուցում են ամեն օր իրենց հրապարակային գրառումներում: Նրանց չի սթափեցնում ո՛չ պետական կարգավիճակը, ո՛չ պատասխանատվությունը և ո՛չ էլ երկրի վարկանիշը»,– ասել է նա։
Հոգևորականն ընդգծել է, որ աշխարհի բոլոր երկրները, կրոնական և միջազգային կազմակերպությունները, ողջ հայությունը ճանաչում և ընդունում է Գարեգին Բ Ներսիսյան անուն-ազգանունով Ամենայն հայոց կաթողիկոսին, որի ՀՀ անձնագրում նույնպես գրված է Գարեգին Բ Ներսիսյան: Մինչդեռ այսօրվա իշխանավորները կաթողիկոսի մասին խոսելիս կիրառում են Կտրիճ անունը:
«Նման անուն-ազգանունով քաղաքացի, որին իրենք դիմում են ոչ կոռեկտ խոսույթով, ՀՀ -ում չկա: Հնարավոր չէ այս իշխանավորների մեջ տեսնել պետական մտածողության որակներ ու գործելակերպ: Նրանք քմահաճորեն ամեն Աստծու օր խախտում և ոտնահարում են երկրի օրենքները, իրենց նենգ իշխանատենչ ցանկությունները մատուցում իբրև իրականություն՝ մոլորեցնելով ժողովրդին: Սա կոչվում է մանիպուլյացիա, որը դատապարտելի բռնատիրության հետևանք է»,– նշել է Վիրահայոց թեմի առաջնորդը:
–00—ԱՊ