Կարելի է եզրակացնել, որ 44-օրյային հայկական կողմի պարտությունը փաստացի կանխորոշված էր. «Հայաքվե»

06/08/2025 12:55 Ներքին կյանք

«Հինգ տարվա հեռավորությունից վերլուծելով 44-օրյա պատերազմին նախորդած, ընթացքում տեղի ունեցած եւ դրան հաջորդած հիմնական դեպքերի տրամաբանությունը` կարելի է եզրակացնել, որ պատերազմում հայկական կողմի պարտությունը փաստացի կանխորոշված էր»։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը։

«Եվ դա` ոչ այնքան ռազմական ուժերի բալանսով (2016-ից ի վեր այն արմատապես չէր փոխվել), այլ Հայաստանում իշխանության եկած նոր ուժի վճռականությամբ՝ ամեն գնով ազատվելու Արցախից, որն այն ավելորդ տնտեսական բեռ էր համարում, եւ հարեւանների (իրականում՝ թշնամիների) հետ առեւտրային հարաբերությունների վերականգման հիմնական խոչընդոտ։

2020 թ․ այս թեզը հնարավոր չէր հանրայնացնել, քանզի հայ հասարակության մեծ մասը դա որեւէ կերպ չէր ընդունի, ուստի պարտությանը պետք էր տանել քողարկված միջոցներով՝ վարկաբեկելով եւ պաշտոնանկելով փորձառու ռազմական ղեկավարներին, կազմալուծելով մոբիլիզացիոն պատրաստության համակարգը, անհիմն պատրվակներով սահմանափակելով բյուջեից պաշտպանական հատկացումները, եւ այլն»։

–00—ՅՄ