Զգուշացե՛ք կեղծ պրոֆիլներից, որոնք նման են ԱՄՆ դեսպանության պաշտոնական էջերին
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է.
«Զգուշացե՛ք կեղծ պրոֆիլներից, որոնք նման են ԱՄՆ դեսպանության պաշտոնական էջերին։ Դրանք պաշտոնական էջեր ՉԵՆ։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ներկայացված է միայն 5 պաշտոնական էջով տարբեր սոցիալական հարթակներում, որոնցից յուրաքանչյուրն ունի կապույտ ստուգման նշան։ Այդ էջերն են․
U.S. Embassy Armenia Facebook
https://www.facebook.com/usembarmenia/
U.S. Embassy Armenia X
U.S. Embassy Amenia Instagram
https://www.instagram.com/usembarmenia/
U.S. Embassy Armenia LinkedIn
https://www.linkedin.com/company/usembarmenia
Ambassador Kvien X
Ստույգ և ճշգրիտ տեղեկատվության համար խնդրում ենք հետևել միայն կապույտ ստուգման նշան ունեցող մեր էջերին։
Եթե հետագայում որոշենք նոր պաշտոնական էջեր ստեղծել, ապա այդ մասին կհայտարարենք մեր ստուգված հարթակներում։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտոնական էջերից օգտվելիս փնտրե՛ք կապույտ ստուգման նշանը»։
–00—ՅՄ