Դիմել եմ Գլխավոր դատախազին՝ Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու համար

05/08/2025 17:19 Ներքին կյանք

Հուլիսի 25-ին, 10 օր առաջ, դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու կամ վերացնելու ուղղությամբ։ Այս մասին գտրել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Միջնորդագիրս պայմանավորված է Աղվան Արշակյանի առողջական վիճակով, ինչպես նաև բխում է ՀՀ սահմնադրությունից և ՀՀ ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններից։

Ա․ Արշակյանը ենթարկվել է գլխուղեղի վիրահատության, անցել քիմիաիմունաթերապիայի և ճառագայթային թերապիայի երկարատև կուրսեր։ Ըստ էության, նա պիտի գտնվի բժիշկների խիստ հսկողության ներքո։

Նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանից ստացված տեղեկությունների համաձայն՝ անազատության մեջ գտնվելու ժամանակ Աղվան Արշակյանի առողջությունը վատթարացել է՝ խաթարվել է ձախ ձեռքի շարժունակությանը։

հ․գ․ Հուսանք պատասխանը հուսադրող կլինի․․․․

—00—ՄԱ