Սևանա լճում քաղաքացիները ջրային ներքնակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ ափ

05/08/2025 16:10 Ներքին կյանք

Օգոստոսի 5-ին, ժամը 13։26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները ջրային ներքնակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը։

Փրկարարներն ափից մոտ 2 կմ հեռավորությունից դուրս են բերել 6 քաղաքացու։

—00—ՄԱ