Հայաստանում բնակվող Արցախից բռնի տեղահանված մի խումբ անձանց օգնություն կտրամադրվի

05/08/2025 16:01 Ներքին կյանք

Հարգելի հայրենակիցներ,

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հովանու ներքո՝ Ռուսաստանի մարդասիրական առաքելության և «Եվրասիա» ՀԿ-ի մասնակցությամբ, տրամադրվում է մարդասիրական օգնություն Հայաստանում բնակվող Արցախից բռնի տեղահանված անձանց հետևյալ խմբերին․

• բազմազավակ ընտանիքներ,
• զոհված կամ կերակրողին կորցրած ընտանիքներ (2020–2023 թթ.),
• առաջին կարգի հաշմանդամներ
• վիրավորներ (2020–2023 թթ.),
• միայնակ թոշակառուներ։
Օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է անցնել համապատասխան հղմամբ և առցանց լրացնել հայտը՝ helpartsakh.ru էլեկտրոնային հարթակում։
Այն հայրենակիցները, ովքեր դժվարանում են ինքնուրույն լրացնել առցանց հայտը, կարող են ներկայանալ Արցախի ներկայացուցչություն, որտեղ կստանան անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն հայտը լրացնելու համար։ Մեր կամավորները կուղղորդեն և կօգնեն, որպեսզի հնարավոր լինի օգտվել նախատեսված օգնությունից։

Հասցե․ Ն․Զարյան 17Ա

Աշխատանքային օրեր․ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 11։00–19։00

WhatsApp․ +374 91 69 59 69

—00—ՄԱ