Աթանագինե եպիսկոպոսի և տասն աշակերտների նահատակության հիշատակության օրն է այսօր

05/08/2025 08:45 Ներքին կյանք

Աթանագինե եպիսկոպոսը ծնվել է Սեբաստիա քաղաքում, քրիստոնյա ծնողների ընտանիքում: «Վարք Սրբոց»-ը պատմում է, որ իր աղոթքով հաղթելով քաղաքի բնակիչներին նեղություն պատճառող մի վիշապի՝ Սեբաստիայի մետրոպոլիտի կողմից նշանակվում է Փոքր Հայքի Պիտակտո քաղաքի եպիսկոպոս:

Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ նա իր 10 աշակերտների հետ ատյան է տարվում: Նրանք բոլորն էլ հրաժարվում են կուռքերին զոհ մատուցել և գլխատվելով նահատակվում:

Ս. Գրիգոր Լուսավորիչը, ով մինչ Տրդատ արքայի մոտ ծառայության անցնելն ամուսնացած էր Աթանագինեի քրոջ՝ Մարիամի հետ, Կեսարիայից վերադառնալիս նրա մասունքները Ս. Հովհաննես Մկրտչի նշխարների հետ Հայաստան է բերում և թաղում Տարոն գավառի Գլակա վանքում:

–00—ՅՄ