Լոպեսի համերգի վրա ծախսված 6 մլն դոլարի դիմաց ստացել ենք ավելի քան 13,3 մլն դոլար գումար․ Պապոյան
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Ըստ Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպիչների՝ Հայաստան է եկել 15000 զբոսաշրջիկ, այս մասին գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«2024-ին էկոնոմիկայի նախարարությունը հրապարակեց իտալահայկական կոնսորցիումի «այցելությունների հետազոտությունը», ըստ որի՝ զբոսաշրջային փաթեթ ունեցողները Հայաստան գալով միջինում ծախսում են 888 դոլար, հետևաբար, հենվելով այս հետազոտության վրա, կարող ենք պնդել, որ այս համերգի վրա ծախսված 6 մլն դոլարի դիմաց ստացել ենք ավելի քան 13,3 մլն դոլար գումար։
Ընդ որում, սրա մեջ ներառված չեն բազմաթիվ այլ արդյունքներ, ինչպիսիք են, օրինակ՝ երկրի հանրահռչակման արդյունքում ստացվող էֆֆեկտները։
Կարծում եմ՝ հրաշալի կլինի, եթե տարեկան մի քանի այսպիսի աստղերի ելույթներ լինեն Հայաստանում»,- նշել է Պապոյանը։
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
ՆԳ նախարարը Սյունիքում էր․ կարևորել է ՀՀ ներկրվող թմրամիջոցների հայտնաբերման դեպքերի բացահայտումը
-
Պապիկյանը հանդիպել է Լոռիում և Արարատում 25-օրյա վարժանքներին մասնակցող պահեստազորայիններին
-
Ռուբեն Հակոբյանի կալանքը բնականաբար պետք է վերացվեր՝ իրավունքի հետ նվազագույն առնչության դեպքում
-
«Ձեռդ իջըցրա հլը», «Ձեռով չխոսա’ս». թեժ վիճաբանություն՝ Երևանի ավագանու անդամի ու աշխատակցի միջև
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է